ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Եթե ԲՀԿ-ն հաղթի, կունենանք Վարդան Օսկանյան քաղաքապետ»

«Եթե ԲՀԿ-ն հաղթի, կունենանք Վարդան Օսկանյան քաղաքապետ»
12.04.2013 | 16:11

ԱԺ ճեպազրույցներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Վարդան Օսկանյանն ու Էլինար Վարդանյանը նշեցին, որ Երևանի ավագանու ընտրությունները մեծ պատասխանատվություն են պահանջում: Վարդան Օսկանյանը խոսեց քաղաքական օրակարգ ձևավորելու, իշխանության հետ երկխոսության անհրաժեշտությունից:
Լրագրողներին հետաքրքրում էր, թե ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում ո՞վ կլինի Երևանի քաղաքապետ: Էլինար Վարդանյանն արաձագանքեց, որ հաղթելու դեպքում Երևանի քաղաքապետ կդառնա ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը, նա´ է թեկնածուն:
Օրեր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե կեղծված ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն վայր կդնի մանդատները: Վարդան Օսկանյանը շեշտեց, որ ԲՀԿ-ն այս պահի դրությամբ մտադիր չէ վայր դնելու իր մանդատները:
«Դեռ վաղ է այդ մասին խոսելը»,- ասաց նա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ